Քաղաքացիակենտրոն լրատվություն
«ՌԴ քաղաքացիություն
ստացած ավելի քան 30 հազար միգրանտներ հաշվառման մեջ են, և արդեն մոտ 10 հազարն
ուղարկվել է հատուկ ռազմական գործողության գոտի»։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական
կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։
Նա հայտարարել
է, որ ինքը հստակ չգիտի, թե հիմա Ռուսաստանում քանի միգրանտ կա. «13 կամ 14
միլիոն... բնակչության թվով ամեն տասներորդը օտարերկրացի է»:
Բաստրիկինը հայտարարել է, որ
ցանկանում է առաջարկել խստացնել պատասխանատվությունը
Ռուսաստանի Դաշնության տարածքում անօրինական գտնվելու համար։ Նա նշել է, որ դա պետք է ծանրացուցիչ
հանգամանք լինի։
«Այսպիսի
միգրացիոն քաղաքականությունը և ծայրահեղականության աճն անընդունելի են, դա
սպառնալիք է ազգային անվտանգությանը»,- ընդգծել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը։